Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1 174-ով՝ հասնելով 134 768 -ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 21 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 885-ով և հասել 107 364-ի:
Ըստ նույն աղբյուրի` իրականացվել է 3 064 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 509 029-ի:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 2 142-ի, ևս 538 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 24 724 մարդ: