Հաշվի առնելով Վրաստանում առկա համաճարակաբանական իրավիճակը, վարչապետի գլխավորությամբ գործող միջգերատեսչական համակարգող խորհուրդը որոշում է կայացրել խստացնել և ընդլայնել երկրում առկա կետային սահմանափակումները:
Միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշմամբ,
Նոյեմբերի 28-ից հունվարի 31-ը ներառյալ.
Երկրի մասշտաբով սահմանափակվում է.
– Տեղաշարժը ժամը 21:00-ից 05:00-ն ինչպես հետիոտնի, այնպես էլ՝ տրանսպորտային միջոցների համար, ինչպես նաև հասարակական տարածքում գտնվելը, բացառություն է Ամանորի՝ դեկտեմբերի 31-ի գիշերը և Սուրբ ծննդյան՝ հունվարի 6-ի գիշերը:
– Ուղևորների կանոնավոր միջքաղաքային փոխադրում, այդ թվում՝ երկաթուղով, ավտոբուսով, միկրոավտոբուսով: Ավտոմեքենաների (ներառյալ տաքսիները) սահմանափակումներ չկան.
– Ռեստորաններն ու սննդի կետերը ամբողջությամբ կանցնեն առաքման ծառայության:
– Մարզադահլիճների և լողավազանների աշխատանքը
– Բոլոր տեսակի գիտաժողովներ, դասընթացներ, մշակութային, ժամանցային միջոցառումներ – թույլատրելի է միայն առցանց ձևաչափով
– Սպորտային, արվեստի և մշակույթի խմբակների/ստուդիաների գործունեությունը:
Մեծ քաղաքներում – ք. Թբիլիսիում, ք. Բաթումում, ք. Քութաիսիում ք. Ռուսթավիում ք. Գորիում, ք. Փոթիում, ք. Զուգդիդիում, Թելավիում և լեռնադահուկային հանգստավայրերում՝ Բակուրիանիում, Գուդաուրիում, Գոդերձիում և Մեստիայում, կգործեն լրացուցիչ սահմանափակումներ.
– ք. Թբիլիսիի, ք. Թելավիի, ք. Բաթումիի, ք. Քութաիսիի, ք. Ռուսթավիի, ք. Գորիի, ք. Փոթիի, ք. Զուգդիդիի սահմաններում հասարակական տրանսպորտի աշխատանքը;
– Առևտրի օբյեկտները (բացառությամբ սննդի, կենդանիների կերերի, դեղատների, անասնաբուժական դեղատների, կենցաղային քիմիական նյութերի և հիգիենայի խանութների և մամուլի կրպակների) գործում են միայն հեռակա կարգով
-Բաց և փակ տոնավաճառները չեն գործում: Ագրարային շուկաները շարունակում են գործել
-Դպրոցները, արհեստագործական դպրոցները և բարձրագույն ուսումնական հաստատությունները (բացի բժշկական կրթական ծրագրերից) ամբողջությամբ անցել են հեռավար ուսուցման ռեժիմի.
– Մասնավոր և պետական մանկապարտեզները դադարում են աշխատել:
Դահուկային հանգստավայրերում.
Հյուրանոցների աշխատանքը թույլատրվում է միայն կարանտինային տարածքներ կազմակերպելու համար
Նաև դադարեցվում է լեռնադահուկային մայրուղիների և դահուկային ճոպանուղիների աշխատանքը:
Դեկտեմբերի 24 – հունվարի 2. Սահմանափակումները մեղմացվում են.
Երկրի մասշտաբով.
– Կաշխատեն առևտրի կենտրոնները, բաց և փակ տոնավաճառները
– Վերականգնվելու է ինչպես քաղաքային, այնպես էլ միջքաղաքային տրանսպորտի աշխատանք:
Հունվարի 3 – հունվարի 15 ժամանակահատված
Երկրի մասշտաբով.
– Հայտարարվում են հանգստյան օրեր
– Նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 24-ը գործող բոլոր սահմանափակումները վերականգնվում են
– Չի աշխատում պետական կամ մասնավոր հաստատություն, բացառությամբ բանկերի և ռազմավարական նշանակության օբյեկտների ու ծառայությունների:
Հունվարի 16 – 31 հունվարի
Երկրի մասշտաբով.
– Վերականգնվելու է քաղաքային և միջքաղաքային տրանսպորտի աշխատանքը, առևտրի օբյեկտների և բաց և փակ տոնավաճառների (բացառությամբ շաբաթ-կիրակի օրերի) աշխատանքը
– Շաբաթ-կիրակի տրանսպորտը, առևտրի օբյեկտներն ու տոնավաճառները դադարում են աշխատել:
Այս ժամանակահատվածում սահմանափակումները չեն վերաբերում.
Բոլոր մյուս տնտեսական գործողություններին.
1. Պետական և մասնավոր շինարարական-վերանորոգման աշխատանքներին
2. Բանկային և ֆինանսական գործունեությանը
3. Սննդամթերքի, կենդանիների կերի, դեղատների, անասնաբուժական դեղատների, կենցաղային քիմիական նյութերի և հիգիենայի խանութների և մամուլի կրպակների աշխատանքին.
4. Առաքման և «անձամբ վերցնելու» ծառայություններին
5. Գեղեցկության սրահների և էսթետիկ բժշկության կենտրոնների աշխատանքին
6. Ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և տեխնիկական զննման ծառայություններին
7. Կենցաղային տեխնիկայի վերանորոգման ծառայություններին
8. Ագրարային շուկայի գործունեությանը
9. Եվ այլն:
Ավտոմեքենաներով երթևեկությունը (ներառյալ տաքսի) չի սահմանափակվում: