Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարման ազգային հանձնաժողովը (GNERC) որոշում է կայացրել կոմունալ վճարումների էլեկտրոնային կտրոնների պարտադիր օգտագործման մասին՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով:
Դեկտեմբերի 15-ից էլեկտրաէներգիա, բնական գազ և խմելու ջուր սպառողները կստանան կոմունալ ծառայությունների էլեկտրոնային կտրոնները՝ համապատասխան կոմունալ ծառայությունը մատուցող ընկերությունում գրանցված բջջային հեռախոսահամարին կարճ տեքստային SMS հաղորդագրության միջոցով:
Հանձնաժողովը հորդորում է օգտատերերին էլեկտրոնային կտրոնները ստանալու համար կոնտակտային տեղեկատվություն տրամադրել կոմունալ ընկերություններին` ընկերության թեժ գծի կամ USSD-կոդի միջոցով՝ *303#:
Բացի այդ, էլեկտրոնային կտրոնը, օգտատիրոջ պահանջով, կարող է ուղարկվել էլ.փոստին: Էլեկտրոնային կտրոնին , օգտատիրոջ կողմից վճարվելիք գումարի հետ մեկտեղ, կցված կլինի նաև հղում՝ վճարման վերաբերյալ մանրամասն տեղեկատվությամբ և հասանելի կլինի երեք տարվա ընթացքում: Օգտատերը կարող է ցանկացած պահի այն ներբեռնել PDF և JPG ձևաչափերով:
Ի տարբերություն տպագիր կտրոնի, էլեկտրոնային կտրոնը չստանալու կամ ջնջելու դեպքում կարող եք հայցել այն կրկին՝ մուտքագրելով *303#, ինչպես նաև ստուգել հաշվի մնացորդը և ստանալ այլ տեղեկություններ: