Այսօր՝ նոյեմբերի 23-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետում կորոնավարակի 2 նոր դեպք է հաստատվել: Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 1 731:

Ինչպես JNEWS-ին հայտնեց Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի ներկայացուցիչ Գիորգի Միքելաձեն՝ ամբողջ տարածաշրջանում վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է կորոնավարակի 40 նոր դեպք։ Այս դեպքերից 8-ը՝ Ադիգենում, 23-ը՝ Ախալցիխեում, 3-ը՝ Բորժոմիում, 2-ը՝ Ախալքալաքում և Նինոծմինդայում՝ 4 դեպք, իսկ Ասպինձայի մունիցիպալիտետում ոչ մի դեպք չի գրանցվել:

Այս պահի տվյալներով ամբողջ տարածաշրջանում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 1 722 անձ։ Ախալցիխեում՝ 798, Բորժոմիում՝ 291, Ադիգենում՝ 345, Ասպինձայում՝ 145, Ախալքալաքում՝ 94 և Նինոծմինդայում՝ 49:

Իսկ կարանտինային գոտիներում են գտնվում 224 մարդ, որից 71-ը՝ Ախալցիխեում, 153-ը՝ Բակուրիանում:

Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավարակից Սամցխե-Ջավախքում առողջացել է 24 մարդ: Ընդհանուր ապաքինվածների թիվը կազմում է 404։ Վերջին 24-ժամվա ընթացքում մահացություն չի գրանցվել։

Այս պահի դրությամբ սպասվում է 120 թեստի պատասխան։