Թբիլիսիում անհայտ անձը հրազենով մտել է միկրոֆինանսական կազմակերպության գրասենյակ և պատանդներ վերցրել:
Նշվում է, որ տղամարդը ներխուժել է Ծերեթելի պողոտայում գտնվող կազմակերպության շենք, այժմ այն շրջափակված է ոստիկանության զորքերով: Նախնական տվյալներով ՝ շենքում կան նաև այլ մարդիկ։
«Ծերեթելու պողոտայում զինված հարձակում է տեղի ունեցել միկրոֆինանսական կազմակերպության վրա: Տեղում գտնվում են ոստիկանության խմբերը: Մեր տեղեկությամբ, միկրոֆինանսական կազմակերպությունում 9 պատանդ կա և մեկ զինված անձ: Հետաքննությունն սկսվել է կողոպուտի և հրազեն անօրեն կրելու մեղադրանքով»,- հայտարարել է Վաժա Սիրաձեն:
Բացի այդ, պարեկային ոստիկանության ղեկավարը լրատվամիջոցներին կոչ է արել, դադարեցնել տեղում տիրող իրավիճակը լուսաբանել ուղիղ եթերով:
«Ցանկանում եմ նաև խնդրել և կոչ անել լրատվամիջոցներին, դադարեցնեն ուղիղ եթերով հեռարձակել, քանի որ դա վտանգավոր է ոչ միայն քաղաքացիների, այլև՝ իրավապահ մարմինների ներկայացուցիչների կյանքի համար: Ինչ վերաբերում է պահանջներին և մանրամասն տեղեկությանը, աստիճանաբար կփոխանցենք: Այս պահի դրությամբ իրականացվում են միջոցառումներ»,- հայտարարել է Վաժա Սիրաձեն:
Բացի այդ, պաշտոնական հայտարարություն է տարածել ներքին գործերի նախարարությունը: ՆԳՆ-ի փոխանցմամբ, Ծերեթելիի պողոտայում տեղի ունեցած փաստով հետաքննություն է սկսվել հրազեն ապօրինի գնելու, պահելու, կրելու և կողոպուտի մեղադրանքով:
«Ոստիկանությունը մոբիլիզացված է Թբիլիսիում, Ակակի Ծերեթելիի պողոտայում՝ միկրոֆինանսական կազմակերպություններից մեկի գրասենյակի մոտ: Նախնական տեղեկությամբ, գրասենյակում գտնվում է զինված անձ:
Հարձակման մասին հաղորդագրություն ստանալուց անմիջապես հետո ոստիկանության աշխատակիցներն արագ արձագանքման ռեժիմում ժապավենով շրջափակել են դեպքի հարակից տարածքը: Այժմ տեղում մոբիլիզացված իրավապահները իրականացնում են անհրաժեշտ և անհետաձգելի միջոցառումներ, ինչպես նաև ընթանում են քննչական և օպերատիվ միջոցառումներ:
Ներքին գործերի նախարարությունը կոչ է անում մամուլի ներկայացուցիչներին, պաշտպանել անվտանգության նորմերը, խուսափել դեպքի վայրում ընթացող իրադարձությունները, ինչպես նաև չվերստուգված տեղեկություն տարածելուց:
Հրազեն ապօրինի կրելու, պահելու, գնելու և կողոպուտի փաստով հետաքննություն է սկսվել ՔՕ-ի 236-րդ և 179-րդ հոդվածներով»,- նշված է գերատեսչության տեղեկության մեջ: