Այսօր՝ նոյեմբերի 17-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետում կորոնավարակի նոր 3 դեպք է հաստատվել: Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 1 329:
Ինչպես JNEWS-ին հայտնեց Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի ներկայացուցիչ Գիորգի Միքելաձեն՝ ամբողջ տարածաշրջանում վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է կորոնավարակի 65 նոր դեպք, որից 16-ը՝ Ասպինձայում, 24-ը՝ Ադիգենում, 18-ը՝ Ախալցիխեում, 3-ը՝ Բորժոմիում, 3-ը՝ Ախալքալաքում և 1-ը՝ Նինոծմինդայի մունիցիպալիտետում:
Այս պահի տվյալներով ամբողջ տարածաշրջանում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 1 532 անձ։ Ախալցիխեում՝ 676, Բորժոմիում՝ 240, Ադիգենում՝ 259, Ասպինձայում՝ 137, Ախալքալաքում՝ 128 և Նինոծմինդայում՝ 92:
Իսկ կարանտինային գոտիներում են գտնվում 383 մարդ, որից 78-ը՝ Ախալցիխեում, 305-ը՝ Բակուրիանում:
Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավարակից Սամցխե-Ջավախքում մահացել է մեկ մարդ, Ախալցիխեի մունիցիպալիտետում: Նոյեմբերի 17-ի տվյալներով առողջացել է 69 անձ։
Ընդհանուր ապաքինվածների թիվը կազմում է 273, իսկ մահացածներինը՝ 13-ը:
Երեկվա երկու մահվան դեպքերից մեկը գրանցվել է Ախալցիխեի, իսկ երկրորդը` Ադիգենի մունիցիպալիտետում։