Հայաստանի հնարապետության ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ասել է, որ շուրջ երկու օր չեն դադարել մարտերը Շուշիի շրջակայքում:
Նա հայտնել է, որ այսօր եւ երեկ բավական ինտենսիվ ու ծանր մարտեր են ընթացել Շուշիի տանող ճանապարհներին, քաղաքի մերձակայքում ու շրջակա բնակավայրերում:
«Հայոց պատմության մեջ, հավանաբար, անցնող օրերը կմնան որպես Շուշիի պաշտպանության փայլուն օրեր: Հակառակորդի հետախուզադիվերսիոն, առանձին վաշտային մարտավարական խմբերի, վարձկանների ոչնչացման ռազմագործողությունը հաջողությամբ շարունակվում է: Մեր հրետանին, հետեւակն ու այլ ստորաբաժանումները հրաշքներ են գործել, փայլուն են աշխատել, Շուշի տանող ձորակներում հակառակորդի տասնյակ դիակներ են մնացել»,- ասել է Արծրուն Հովհաննիսյանը:
Նա նշել է, որ թշնամու դեմ հերոսաբար մարտնչել են նաեւ Քարին տակի եւ այլ գյուղերի բնակիչները:
«Ծանր մարտեր են եղել, բայց իրավիճակը փոխված է, վաղը դժվար թե նույն իրադրությունը լինի»,- ասել է Արծրուն Հովհաննիսյանը:
«Արդեն շուրջ երկու օր Շուշիի շրջակայքում մարտերը չեն դադարում: Այսօր և երեկ գիշերը, բավականին ծանր ու ինտենսիվ մարտեր են ընթացել Շուշիի շրջակա բնակավայրերում, Շուշի տանող ճանապարհների վրա և Շուշիի մերձակայքում:
Եթե 1992 թվականի մայիսի 8-ը հայոց պատմության մեջ նշվել է որպես Շուշիի ազատագրման օր, ապա այս անցնող օրերը կմտնեն որպես Շուշիի պաշտպանության փայլուն օրեր:
Հակառակորդի հետախուզադիվերսիոն առանձին վաշտային մարտավարական խմբերի, վարձկանների, հրոսակախմբերի ոչնչացման «Գյոռբագյոռ» ռազմագործողությունը հաջողությամբ շարունակվում է: