Ախալքալաք-Նինոծմինդա N18 մեծամասնական ընտրատարածքում 1 325 ընտրող քվեարկել է «անվավեր թեկնածու»-ի օգտին: Թվով 9 մեծամասնական թեկնածուների հետ լուռ պայքարում անվավեր քվեաթերթիկը հայտնվել է 4-րդ հորիզոնականում:

Հոկտեմբերի 31-ի ընտրողությունների օրը 9 թեկնածուների հետ էր նաև ժողովրդի կամարտահայտությունը՝ անվավեր քվեաթերթիկը: Նա հավաքել է 1 325 ձայն, հետևում թողնելով՝ Արտաշես Հակոբյանին՝ 1 275 ձայն, Մելիք Ռաիսյանին՝ 1 252 ձայն, Դիաննա Հարությունյանին՝ 108 ձայն, Միխեիլ Շիոշվիլիին՝ 35 ձայն, Ամիրան Ճաղալիձեին՝ 74 ձայն և Էլզա Գրիգորյանին՝ 45 ձայն:

Ձայները նրանց միջև բաշխվել է հետևյալ կերպ.

Արսեն Կարապետյան՝ 2 934 ձայն,
Մելիք Ռաիսյան՝ 1 252 ձայն,
Արտաշես Հակոբյան՝ 1 275 ձայն,
Դիաննա Հարությունյան՝ 108 ձայն,
Միխելիլ Շիոշվիլի՝ 35 ձայն,
Ամիրան Ճաղալիձե՝ 74 ձայն,
Էլզա Գրիգորյան՝ 45 ձայն,
Սամվել Մանուկյան՝ 19 017 ձայն,
Հենզել Մկոյան՝ 6 204 ձայն,
Անվավեր քվեաթրեթիկ՝ 1 268 ձայն:

Ամենամեծ թվով մեծամասնական անվավեր քվեաթերթիկ 109 ընտրատեղամասերից գրանցվել է Վաչիան գյուղում (N25)՝ 46, ընդամենը թվով 7 տեղամասում անվավեր թեկնածուն ձայն չի հավաքել:

Հատկանշական է այն փաստը, որ Ջավախքում անվավեր քվեաթերթիկների մեծ մասի վրա գրված էր՝ «Արցախ», «Հայ զինվոր», «հաղթելու ենք», ինչպես նաև մի ընտրող իր թեկնածուին է ավելացրել, գրելով՝ Արծրուն Հովհաննիսյան:

Ամբողջ աշխարհում անվավեր քվեաթերթիկները համարվում են բոյկոտ՝ ընտրություններին: Այդպիսով ընտրողն իր կամարտահայտությունն է դրսևորում: