Արցախի Պաշտպանության բանակից հայտնում են, որ թշնամական ուժերի կողմից համազարկային կրակի «Սմերչ» համալիրներից հրթիռակոծության են ենթարկվում Ստեփանակերտ, Շուշի ու Մարտակերտ քաղաքները:
«Հակառակորդը, հերթական անգամ խախտելով միջազգային մարդասիրական եւ սովորութային իրավունքների պահանջները, կրակի տակ է առել բացառապես խաղաղ բնակավայրերը, ինչի հետեւանքով քաղաքացիական բնակչության շրջանում կան տուժածներ: Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կատարում է հերթական պատերազմական հանցագործությունը: Իրադրության հետագա լարման համար ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի հանցագործ ղեկավարությունը»,- ասված է Արցախի Պաշտպանության բանակի հաղորդագրությունում: