Հոկտեմբերի 27-ի ժամը 11։00-ի դրությամբ Հայաստանում բացահայտվել է կորոնավիրուսային հիվանդության 80 410 դեպք:
Հոկտեմբերի 26-ին կատարվել է 3 397 թեստ, հաստատվել է 1 600 նոր դեպք, առողջացել են 652-ը, 26 մահվան դեպք է արձանագրվել:

Հայաստանում կորոնավարակի ամբողջական պատկերն այսպիսին է. Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը՝ 80 410, բուժվողներ՝ 27 027, առողջացածներ՝ 51 814, մահվան ելքեր՝ 1222, ընդհանուր թեստեր՝ 382 938: