Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, Թբիլիսիի Մետրոմշենի թաղամասից խաղաղ երթ է անցկացվել դեպի Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցի, որը կրում էր «Ի աջակցություն Արցախի արդար պայքարին» խորագիրը։ Խաղաղ երթը կազմակերպել էր Վրաստանի Հայ երիտասարդների միությունը։

6

Աջակցության խաղաղ հավաքին մասնակցել են ինչպես վիրահայ համայնքի տարբեր ասպարեզի ներկայացուցիչներ՝ քաղաքական, հասարական ու մշակութային գործիչներ, այնպես էլ Ջավախքի բնակիչներ։

Jnews-ի հաշվարկներով, երթին մասնակցում էր մոտավոր 1000 մարդ:
Խաղաղ երթի մասնակիցները Թբիլիսիի Մետրոմշենի թաղամասից ոտքով հասնել են Սուրբ Էջմիածին հայկական եկեղեցի, որտեղ խաղաղության աղոթք և մոմավառություն է իրականացվել:

8

«Հաղթանակը նախ և առաջ տեղի է ունենալու աղոթքով, որովհետև մենք հասկացանք մի կարևոր ճշմարտություն, որ մեր համար ամենամեծ օգնությունը, պահպանությունը, զորակցությունը գալիս է մեր տեր Հիսուս Քրիստոսից։ Մենք մեր ամբողջ ապավենը, հույսը տեսնում ենք Աստծուց և հայոց բանակի զորության մեջ, տեսնում ենք հայ զինվորի բազկի ուժի մեջ։ Այսօր մենք Թբիլիսիից մեր ամբողջ զորակցությունը հայտնեցինք Արցախում կյանքի ու մահի կռիվ տվող մեր հայոց բանակին։ Այսօր հայ ժողովորդը կրկին, ինչպես 100 տարի առաջ, մեն-մենակ է մնացել թշնամու դեմ», – իր խոսքում ասաց Թբիլիսի Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևորական Տեր Տաթև քահանա Մարուքյանը։

3

Հիշեցնենք, որ Թբիլիսիում արդեն թվով երկրորդ ցույցն է անցկացվում։ Առաջին ցույցի մասնակիցները պահանջում էին, որ վրացական լրատվամիջոցները կողմնապահ չլուսաբանեն Լեռնայի Ղարաբաղի պատերազմը:

2