Հոկտեմբերի 21-ի երեկոյան Ախալքալաքի թիվ 4 հանրային դպրոցի (Դ. Դեմիրճյան) ուսուցչի մոտ հաստատվել է կորոնավիրուս: Դպրոցն այսօրվանից 12 օրով անցել է հեռավար ուսուցման:
Դպրոցի ուսուցչին տեղափոխել են Թբիլիսիի կլինիկա, հիվանդությունը ծանր ընթացք ունի:
Հոկտեմբերի 18-ին թիվ 5 դպրոցն անցել էր հեռավար դասառեժիմի, քանի որ բոլոր ուսուցիչների թեստավորման արդյունքում երկուսի մոտ հայտնաբերվել էր կորոնավիրուս: Նրանց մոտ հիվանդությունն ունի թեթեւ ընթացք, թիվ 5 դպրոցի ուսուցիչները ինքնամեկուսացված են: Թիվ 4 դպրոցը դեռ չի անցկացրել ուսուցիչների մասսայական թեստավորում: Դպրոցի ուսուցչուհին դիմել է բժիշկներին՝ վատ ինքնազգացողության պատճառով: