Սեպտեմբերի 27-ից մինչև օրս հայ-ադրբեջանական գոյամարտում՝ հող հայրենին պաշտպանելիս Արցախում զոհվել են արմատներով ջավախքցի բազմաթիվ զինծառայողներ ու կամավորականներ:

Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակում օր օրի ավելանում են Արցախում նահատակված արմատներով ջավախքցի զինվորականների մեծադիր նկարները: Ջավախք հիմնադրամի երիտասարդների ջանքներով, պարբերաբար թարմացվում է ընկած հերոսների ցուցակը:

Ներկայացնում ենք նրանց անունները.

. Ավագյան Սիմոն, Նինոծմինդա, գյուղ Սաթխա
. Աղջոյան Մխիթար Խաչիկի՝ ծնված 1964-ին, Նինոծմինդա, գյուղ Մեծ Արագյալ
. Չոբանյան Աշոտ Ալիկի՝ ծնված 1978-ին, Նինոծմինդա, գյուղ Օրոջալար
. Ֆիդանյան Գնել Մինասի՝ ծնված 1985–ին, Ախալքալաք, գյուղ Գոման
. Բուռնուսուզյան Վալենտին Շավարշի՝ ծնված 1985-ին, Ախալքալաք, գյուղ Արագվա
. Գինոսյան Վաչագան Անուշավանի՝ ծնված 1985-ին, Նինոծմինդա, գյուղ Գանձա
. Բերակչյան Գևորգ Բաբկենի՝ ծնված 1982-ին, Ախալքալաք, գյուղ Լոմատուրցխ
. Թազիյան Աշոտ Հովհաննեսի` ծնված 1991-ին, Ախալքալաք, գյուղ Քարսեպ
. Կարապետյան Արսեն՝ ծնված 1998-ին, Ախալքալաք, գյուղ Բեժանո
. Վանցյան Սուրեն Արտաշի՝ ծնված 1996-ին, Ախալքալաք, գյուղ Բեժանո
. Ֆարմանյան Ալեքսանդր Նաիրի՝ ծնված 1996-ին, Ասպինձա, գյուղ Դամալա
. Ափոզյան Հովհաննես Օնիկի՝ ծնված 2000-ին, Ախալքալաք, գյուղ Բուղաշեն
. Վարդանյան Վահե Էդիկի՝ ծնված 2000–ին, Ախալքալաք, գյուղ Գումբորդո
. Վարդանյան Ալեն՝ ծնված 2001-ին, Նինոծմինդա, գյուղ Մամզարա
. Եղոյան Արսեն Մերուժանի՝ ծնված 2001-ին, Ախալքալաք, գյուղ Բուղաշեն
. Ղարիբյան Իսահակ Արթուրի՝ ծնված 2001-ին, Նինոծմինդա, գյուղ Գանձա
. Սարգսյան Արսեն Սարգսի՝ ծնված 2001-ին, Ախալքալաք, գյուղ Կարտիկամ
. Բրսոյան Գագիկ Սեդրակի՝ ծնված 2002-ին, Նինոծմինդա, գյուղ Գանձա

Հայկական կողմի պաշտոնական տվյալների համաձայն՝ պատերազմի մեկնարկից մինչև այսօր Արցախում զոհվածերի ընդհանուր թիվը կազմում է 729։