Արդեն մեկ շաբաթ է «Ջավախքը հայի կողքին» հիմնադրամի երիտասարդները սկսել են դրամահավաքի երկրորդ փուլը: Տղաները ոգևորված են, որ դրամահավաքի առաջին փուլը կարողացել են հաջողությամբ ավարտին հասցնել և Հայաստան Համահայկական հիմնադրամին փոխանցել ավելի քան 270 000 ԱՄՆ դոլար:
Սեպտեմբերին վերջին, երբ Արցախում սկսվեց պատերազմը, Ախալքալաքում երիտասարդները մեկ օրում ինքնակազմակերպեցին, ստեղծեցին հիմնադրամ և լծվեցին Արցախին ու հայ զինվորին օգնելու գործին:
Երիտասարդները ջանք ու եռանդ չեն խնայում, որպեսզի պատվով կարողանան սկսած գործը ավարտին հասցնել: Ջավախահայությանը կոչ են անում մի քիչ կրճատել առօրյա ծախսերը և տնտեսված գումարը հանգանակել Արցախի համար:
«Ժողովուրդ ջան, եկեք մի քանի օր առօրյա հոգսերից կտրվենք, միասնական լինենք, մենք դեռ շատ անելիք ունենք: Մենք մեզ մի քիչ նեղություն պատճառենք, եկեք որոշ ծախսեր կրճատենք և գումարը ուղղենք Արցախին: Եթե ուզում եք առանձին փոխանցեք, ուզում եք «Ջավախքը հայի կողքին» հիմնադրամի միջոցով, ով և ինչպես ուզում է, կարևորը գումարը տեղ հասնի: Դառնանք մեկ բռունցք, առաջնորդվենք մեկ գաղափարով, որպեսզի հաղթենք: Կռիվը դեռ չի դադարել, մեր զինվորները շարունակում են կյանքի գնով պաշտպանել հող հայրենին»,- ասում են «Ջավախքը հայի կողքին» հիմնադրամի երիտասարդները:
Ջավախքցիները 3 «Ուազ» են նվիրել Հայաստանին
«Ջավախք հիմնադրամը» 269 130 դոլար է փոխանցել Համահայկականին
«Ջավախք» հիմնադրամը 270 000 դոլար է հավաքել
Բավրայի բնակիչները Հայաստանի Արյունաբանական կենտրոնին նվիրել են ամենագնաց
Ֆոտոպատում. «Ջավախքն Արցախի կողքին է» խաղաղ հանրահավաքից