Հայաստանում հոկտեմբերի 11-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 56 451 -ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 715-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Ապաքինվել է ևս 53 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 45 824 է, փաստացի բուժվողներինը՝ 9304։

Մահվան 4 դեպք է գրանցվել. բոլորը՝ կորոնավիրուսից։ Ընդհանուր առմամբ կորոնավիրուսից մահվան 1020 դեպք կա, այլ պատճառով՝ 303։

Մեկ օրում թեստավորվել է 3366 մարդ։ Ընդհանուր առմամբ արվել է 325 894 թեստ