Հայաստանում հոկտեմբերի 10-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 55 736 -ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 649-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Ապաքինվել է ևս 243 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 45 771 է, փաստացի բուժվողներինը՝ 8646։

Մահվան 6 դեպք է գրանցվել. բոլորը՝ կորոնավիրուսից։ Ընդհանուր առմամբ կորոնավիրուսից մահվան 1016 դեպք կա, այլ պատճառով՝ 303։

Մեկ օրում թեստավորվել է 2737 մարդ։ Ընդհանուր առմամբ արվել է 322 528 թեստ։