Հայաստանում հոկտեմբերի 9-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 55 087-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 614-ով: Այդ մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։
Մահվան 7 դեպք է գրանցվել, 6-ը՝ կորոնավիրուսից, 1-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 1010 դեպք կա, այլ պատճառով՝ 303։
Ապաքինվել է ևս 216 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 45 528 է, փաստացի բուժվողներինը՝ 8246։
Մեկ օրում թեստավորվել է 3312 մարդ։ Ընդհանուր առմամբ, 319 791 թեստ է արվել։