Այսօր, փետրվարի 1 -ին Վրաստանում շրջանառության մեջ են մտել նոր 20 և 50 լարանոց թղթադրամները: Նրանք հին տեսակի թղթադրամների հետ կունենան հավասար շրջանառություն:
100 -լարանոց թղթադրամները ընթացիկ տարվանից կմտնեն շրջանառության մեջ, ինչպես հաղորդում է Ինտերպրեսնյուս լրատվական գործակալությունը: 5 և 10- լարի արժողությամբ թղթադրամները Ազգային բանկը նախատեսում է նորացնել ավելի ուշ:
Սա թղթադրամների դիզայնի առաջին զգալի փոփոխությունն է ազգային արժույթի գոյության վերջին 20 տարիների ընթացքում:
Նոր թղթադրամների դիզայները վրացի նկարիչ Բաչա Մալազոնիան է: Էսքիզների վրա աշխատելիս նրան օգնել են մի շարք արտասահմանյան ընկերությունների արժեթղթեր արտադրողների ներկայացուցիչներ, այդ թվում Գերմանիայից, Ֆրանսիայից և Մեծ Բրիտանիայից:
Նորացված թղթադրամների վրա մնացել է սկզբնական թեմատիկան, բայց կան նաև լրացուցիչ տարրեր: Փոխվել են նաև նրանց չափերը` յուրաքանչյուր հաջորդը դարձել է ավելի մեծ, քան նախորդը, համապատասխանաբար պահպանելով արժողությունը: Թղթադրամները ունեն ավելի մեծ քանակությամբ պահպանության աստիճաններ, ինչպես նաև հատուկ նշաններ թույլ տեսողություն ունեցողների համար: Բացի այդ, ավելացվել է թղթադրամների դիմադրությունը կեղտոտման և մաշվածության հանդեպ: