Ըստ Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջապահության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեի՝ հաստատվել է հրամանը, համաձայն որի՝ կորոնավիրուսով վարակվածի հետ շփման մեջ գտնվող անձը անմիջապես պետք է անցնի ինքնամեկուսացման և կարանտինի՝ առանց թեստավորվելու:
Ըստ Գամղրելիձեի, եթե վարակված անձի հետ շփման մեջ գտնված մարդկանց մոտ ոչ մի ախտանիշ ի հայտ չի գալիս, ապա 12 օր անց նրանք կազատվեն մեկուսացումից՝ առանց որևէ թեստի:
«Թեև, եթե ինքնամեկուսացված և կարանտինում գտնվող կոնտակտների մոտ սկսում են արտահայտվել մեղմ ախտանիշներ, ինչպիսիք են ցածր ջերմությունը, թեթև հազը և շնչառության հետ կապված փոքր-ինչ դժվարությունները, նրանք պետք է այդ մասին տեղեկացնեն իրենց բժշկին և պետք է ստուգվեն PCR մեթոդով: Եվ եթե պարզվի, որ թեստը դրական է, ապա նրանց կբուժեն համապատասխան ուղեցույցի համաձայն, ինչպես վարակված մարդկանց դեպքում», – հայտարարել է Գամղրելիձեն: