Հայաստանում հոկտեմբերի 7-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 53 755 -ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 672-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Ապաքինվել է ևս 178 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 45 110 է, փաստացի բուժվողներինը՝ 7348։

Մահվան 5 դեպք է գրանցվել. բոլորը՝ կորոնավիրուսից։ Ընդհանուր առմամբ կորոնավիրուսից մահվան 995 դեպք կա, այլ պատճառով՝ 302։

Մեկ օրում թեստավորվել է 2878 մարդ։ Ընդհանուր առմամբ արվել է 312 823 թեստ։