Հոկտեմբերի 4-5-ին Ադրբեջանի զինված ուժերը ռմբակոծել են Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտ քաղաքը: Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է մի նյութ, որում հաստատել է, որ ռմբակոծության ընթացքում օգտագործվել են արգելված կասետային ռումբեր:
Ներկայացնում ենք «Amnesty International»-ի հոդվածը.
«Հանգստյան օրերին տարածաշրջանի դե-ֆակտո իշխանությունները հրապարակել են կադրեր, որոնք վկայում են կասետային զինամթերքի օգտագործումը Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում և Շուշի քաղաքում: Նրանք նաև հայտնել են, որ կասետային ռումբեր են կիրառվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի և Շուշի քաղաքի նկատմամբ, որոնց հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր են արձանագրվել: Amnesty International-ը նշում է, որ քանի որ մարտական գործողությունները շարունակում են սրվել, քաղաքացիական բնակչությունը պետք է պաշտպանված լինի, այլ ոչ թե դիտավորյալ հարձակման կամ վտանգի ենթարկվի»,- հայտարարել է Amnesty International-ի ղեկավարի պաշտոնակատար Դենիս Կրիվոշեևը:
Amnesty International-ի ճգնաժամային արձագանքման փորձագետները կարողացել են գտնել Ստեփանակերտի բնակելի թաղամասերում կադրերի նկարահանման տեղը եւ հայտնաբերել իսրայելական արտադրության M095 DPICM կաստերային զինամթերքները, որոնք, ըստ ամենայնի, արձակվել են ադրբեջանական ուժերի կողմից:
«Կասետային ռումբերի օգտագործումը ցանկացած հանգամանքներում արգելված է միջազգային մարդասիրական օրենսդրությամբ, հետեւաբար դրանց օգտագործումը քաղաքացիական բնակավայրերի վրա հարձակման համար հատկապես վտանգավոր է եւ կհանգեցնի միայն նոր զոհերի եւ վնասվածքների»,- ասել է Amnesty International-ի Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավարի պաշտոնակատար Դենիս Կրիվոշեեւը:
«Կասետային ռումբերն իրենց բնույթով անխտրական զենք են, եւ դրանց օգտագործումը բնակավայրերում բացարձակ սարսափելի է եւ անընդունելի: Քանի որ մարտերը շարունակում են թեժանալ, քաղաքացիական անձանց պետք է պաշտպանել, այլ ոչ թե ենթարկել կանխամտածված հարձակումների կամ անխոհեմ վտանգների»:
Amnesty International-ը հակամարտության բոլոր կողմերին կոչ է արել լիովին պահպանել միջազգային մարդասիրական օրենսդրության նորմերը եւ պաշտպանել խաղաղ բնակչությանը ռազմական գործողությունների հետեւանքներից:
Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան կողմերի միջև հրետակոծություն էր սկսվել: Վերջին օրերում երկու կողմերից հրետակոծվել և հրթիռակոծվել են նաև բնակավայրերը:
Ադրբեջանը հայտնել էր, որ հայկական ուժերը հարձակում էին կատարել երկրի մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Գյանջայի, ինչպես նաև այլ քաղաքների քաղաքացիական բնակավայրերի վրա: Չնայած «Amnesty International»-ի փորձագետները հաստատել են, որ «Սմերչ» 300 մմ հրթիռա-հրետանային համակարգերն իսկապես կիրառվել են Հայաստանի զինված ուժերի կողմից, ադրբեջանական կողմից ձեռք բերված ֆոտո և տեսաապացույցները դեռ թույլ չեն տալիս վերջնական վերլուծել դրա կոնկրետ թիրախները, ինչպես նաև՝ արդյո՞ք հրթիռային մարտագլխիկները կասետային զինամթերք պարունակել են, թե ոչ:
Կասետային ռումբեր
Կասետային Կասետային ռումբերն իրենց բնույթով անխտրական զենք են, որոնք դրանք կիրառելուց տարիներ հետո էլ տառապանքներ են պատճառում քաղաքացիական անձանց, և միջազգային կարգով արգելվում են ավելի քան 100 պետությունների կողմից պաշտպանված պայմանագրերով: «Amnesty International»-ը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում միանալ Կասետային զինամթերքի մասին կոնվենցիային:
Կասետային զինամթերքը հարյուրավոր ռումբեր կամ ենթազինամթերք է ցրում մեծ տարածքի վրա: Եստ գնահատումների, կասետային ռումբերի մոտավորապես 5-ից 20 տոկոսը չեն պայթում: Դրանք այնուհետև մնում են՝ վտանգ ստեղծելով քաղաքացիական անձանց համար, որը նման է հակահետևակային ականների առաջացրած վտանգին:
Այս ռումբերի օգտագործումը խախտում է անխտրական հարձակումների արգելքը` պայմանավորված բազմաթիվ արձակված ռումբերով ծածկված մեծ տարածքի հետ և վտանգ է սպառնում յուրաքանչյուրին, ով որևէ կերպ առնչվում է չպայթած զինամթերքի հետ»:
Աղբյուրը՝ «Amnesti International»