Ախալքալաք, Ջավախեթի 26՝ այս հասցեում է գտնվում 85 ամյա Զարո Երանոսյանի բնակարանը՝ բաց երկնքի տակ, որտեղ նա ապրել է մինչև 2015 թվականը, մինչ տեղական իշխանությունը վագոն-տնակ տրամադրեց:

avariynaya
Մեր մուտքը Զարո տատիկի տնակ հարևանի ուղեկցությամբ էր, ով թասով ճաշ էր տանում նրան: Նա մեզ ընդունեց շատ բարեհամբյուր, և առաջինը, որ մեզ պատմեց արցունքոտ աչքերով՝ իր 3 որդիների կորստի մասին էր:

«1950 թվականից բնակվել եմ այս տուն կոչվածում, ունեցել եմ 6 երեխա՝ 3 աղջիկ, 3 տղա, սակայն տղաներս մահացել են», – հուզված պատմում է Զարո տատիկը:

Զարո տատիկի տունը բնակվելու համար այլևս պիտանի չէ՝ կիսաքանդ կտուր, պատեր և հատակ: Բնակարանը փլուզման եզրին է: 2015 թվականին տեղական իշխանությունը տրամադրել է վագոն-տնակ, որտեղ այժմ բնակվում է Զարո Երանոսյանը, իր 20 ամյա թոռան հետ: 3 աղջիկներից 2-ը ամուսնացել են Հայաստան, սակայն նրանք ևս ապրում են աղքատության պայմաններում:
na grai razrusheniya
«Տղաս մահացել էր և չունեինք համապատասխան վայր որտեղ կդնեինք մարմինը: Իշխանության ներկայացուցիչները եկան տեսան ու նոր այս տնակը տվեցին, որ տղայիս մարմինը դնելու տեղ ունենայինք»:

Զարո տատիկը ունի նաև առողջական խնդիրներ, և նրա դուստրը միակ խնամակալն է, ով նույնպես բնակարան չունի և հազիվ է օրվա հացի փող աշխատում:

«Ես դեղատանն եմ աշխատում և ստանում եմ 40 լարի աշխատավարձ, որով և տան վարձ եմ տալիս և փորձում եմ գոյատևել», – ասաց Զարո տատիկի դուստրը:

Նա ապրում է առանձին, քանի որ տնակը 3 անձի համար շատ փոքր է, սակայն ցերեկները գալիս է մոր մոտ ու հավաքած թղթերով վառում վառարանը, որովհետև ունեցած փայտը թաց է և գրեթե չի վառվում:
avariynaya situaciya

«Հենց վառարանը հանգում է, սենյակում միանգամից ցրտում է, գիշերը մրսում ենք և ստիպված քարը տաքացնում մոտներս ենք պահում», – հավելեց Զարո տատիկը:

Բնակարան ստանալու համար նա բազմիցս դիմել է տեղական իշխանությանը, սակայն բոլոր դիմումները միանշանակ մերժվել են:
Նրանք մեզ հրաժեշտ տվեցին մեծ հույսով, որ կգտնվեն մարդիկ, ովքեր նրանց օգնության ձեռք կմեկնեն:
bednost
Ջուլիետա Տոնականյան