Հունվարի 27-ից Առողջապահության նախարարության առաջարկությամբ, այն դպրոցներում, որտեղ հիվանդության պատճառով բացակայությունները գերազանցել են 20%-ը, ուսման պրոցեսը հետաձգվել է երեք օրով: Ախալքալաքում նույնպես դադարեցվել է ուսման պրոցեսը 22 հանրային դպրոցներում:
Տնօրենները պարտավորվում են տեղեկացնել ծնողներին ուսման պրոցեսի դադարեցման մասին: Ուսման պրոցեսի դադարեցման ծանուցումը հանրային դպրոցներում Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը հրապարակել է իր պաշտոնական կայքում:
Ըստ Վրաստանի կրթության և գիտության նախարարի տեղակալ Լիա Գիգաուրիի Վրաստանում 384 հանրային դպրոցներում դադարեցվել է ուսման պրոցեսը:
Սակայն դեռ չի ճշտվում, թե արդյոք շարունակվելու է ուսման պրոցեսը երեք օր հետո: Սակայն, նշենք, որ բաց թողնված դասերը պետք է փոխհատուցվեն շաբաթ օրերին:
Էդիտա Բադասյան