Այսօր Ախալքալաք քաղաքում և գյուղերում երիտասարդները դրամահավաք են նախաձեռնել։ Արդեն մի քանի օր է Ջավախքի երիտասարդները տարբեր տեսակի օգնություն են հավաքում Ղարաբաղին աջակցելու համար:

Այս պահին Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակում հավաքված երիտասարդները դրամահավաք են անում։ Հավաքված գումարը սկզբում կփոխանցվի երիտասարդներից մեկի հաշվեհամարին, այնուհետև Համահայկական հիմնադրամի հաշվեհամարին։

Երիտասարդները ֆեյսբուքյան էջ են բացել, որտեղ կտեղադրեն յուրաքանչյուր ֆինանասական գործողության կտրոն։

«Ախալքալքի երիտասարդներս գումար ենք հավաքում մեր Արցախի համար։ Քաղաքում հավաքում ենք միայն քաղաքաբնակների գումարը, իսկ գյուղերում ովքեր ցանկություն ունեն կարող են հավաքլ, հետո բերել այստեղ։ Մոտավոր 3-4 օր առավոտյան ժամը 10։00-ից մինչև երեկոյան ժամը 16։00-ն կլինենք այստեղ գումար հավաքելու նպատակով: Կնկարենք հավաքված գումարը, անուն ազգանուններով, ովքեր մասնակցել են դրամահավաքին կհրապարակենք և կուղարկենք Համահայկական հիմնադրամի հաշվեհամարին։ Այս ամենը կլինի օնլայն, պարզ, բաց ու թափանցիկ»,- նշում են Ղարաբաղի համար դրամահավաք իրականացնող Ջավախքի երիտասարդները:

Դրամահավաք է իրականացվում նաև Ախալքալքի շրջանի տարբեր գյուղերում՝ Օրջա, Կուլիկամ, Խանդո, Կարտիկամ, Տուրցխ, Դիլիսկա և այլն։

orja havaq

Ստորև ներկայացնում ենք երիտասարդների կողմից բացված հաշվեհամարը և ֆեյսբուքյան էջը:

hashvehamar

himnadram fond