Սեպտեմբերի 26-ի դրությամբ՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 296 նոր դեպք է գրանցվել: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 4 960 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:

Վրաստանում այսօր կորոնավիրուսից բուժվել է ևս 60 պացիենտ և ընդհանուր հաշվով՝ վարակը հաղթահարել է 1819 մարդ: Վարակից երկրում մահացել է 27 մարդ:

Այս պահի դրությամբ՝ կարանտինային գոտում է գտնվում 5584 քաղաքացի, հատուկ ստացիոնար հսկողության տակ է 836 պացիենտ: Արտերկրից կորոնավիրուսով վարակված 41 քաղաքացի է տեղափոխվել Վրաստան բուժվելու նպատակով: