Ներքին գործերի նախարարության Սամցխե-Ջավախեթիի ոստիկանության բաժանմունքի Բորժոմիի շրջանային վարչության աշխատակիցները, օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում, 1989 թվականին ծնված Զ․Դ․ ձերբակալվել է նախկին կնոջ նկատմամբ բռնություն կիրառելու, սպառնալիքների և ազատությունից ապօրինի զրկելու մեղադրանքով:

Հանցագործությունը նախատեսում է առավելագույն պատժաչափ` մինչև 4 տարի ազատազրկում:

Հետաքննությամբ պարզվել է, որ մեղադրյալը տանն այցելել է իր նախկին կնոջը` 1981 թ. ծնված Ի.Դ.-ին, որին ստիպողաբար մեքենան է նստեցրել և իր կամքին հակառակ, տարել է անտառ՝ Դաբի գյուղի ուղղությամբ, որտեղ էլ ֆիզիկական բռնության է ենթարկել և սպառնացել սպանել։

Հետաքննություն է տարվում ընտանիքի անդամի նկատմամբ ազատությունից ապօրինի զրկելու, բռնություն գործադրելու, սպառանլու փաստով, Վրաստանի Քրեական օրենսգրքի 11 Պրիմա հոդվածի, 143 հոդվածի 1-ին մասի, 11 Պրիմայի 151 հոդվածի 2-րդ մասի «դ» ենթակետի և 126 պրիմա հոդվածի 1-ին մասով: