«Միասնական ազգային շարժում» կուսակցության պատգամավորության մեծամասնական թեկնածուն Մելիք Ռաիսյանն է։

Սեպտեմբերի 23-ին, «Միասնական ազգային շարժում»-ը պաշտոնապես ներկայացրել է իր մեծամասնական պատգամավորների թեկնածուների անունները, գալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ։

Ախալքալաք-Նինոծմինդա մեծամասնական ընտրատարածքը կներկայացնի Մելիք Ռաիսյանը։

«18-րդ ընտրատարածք, Ախալքալաք-Նինոծմինդայի մեծամասնական թեկնածուն Մելիք Ռաիսյանն է: Անձ, որը ընտրողի նկատմամբ իր հատուկ նվիրվածության և, ոչ թե իր կատարած մի գործի շնորհիվ, շարունակում է արժանապատվորեն կատարել իր պարտականությունները՝ լինելով երեք գումարումների խորհրդարանի անդամ: Նա ծառայում է իր ժողովրդին և, անկասկած, բարձրաձայնելու է իր ժողովրդի խնդիրները Վրաստանի հիմնական օրենսդիր մարմնում: Այնուամենայնիվ, ամենակարևորը, այն է, որ նա այն թեկնածուն է, որը կենտրոնացած կլինի գործեր կատարելու, ինչը նախկինում բազմիցս ապացուցել է», – այսպես է ներկայացրել Մելիք Ռաիսյանին Զաալ Ուդումաշվիլին: