Վրաստանի ազգային արժույթը շարունակում է անկում ապրել: Ներկայիս պաշտոնական փոխարժեքը 1 դոլարի դիմաց 3,2537 լարի է, 1 եվրոյի դիմաց՝ 3,8267 լարի:
Սա եվրոյի նկատմամբ լարիի ռեկորդային արժեզրկումն է: Վրաստանի ազգային արժույթի պատմության մեջ եվրոպական արժույթը երբեք այսքան թանկ չի եղել: Ավելին, կոմերցիոն բանկերում և տարադրամի փոխանակման կետերում արտարժույթի արժեքը մի փոքր ավելի բարձր է, քան պաշտոնական փոխարժեքը:
Մինչ այդ լարիի ռեկորդային նվազում տեղի էր ունեցել 2020 թ. մարտի 27-ին՝ համավարակի մեկնարկից անմիջապես հետո: Այն ժամանակ 1 եվրոյի պաշտոնական փոխարժեքը կազմում էր 3.8159 լարի, ինչը 1 թեթրիով պակաս է, քան այսօրվա տվյալները:
Լարիի հերթական արժեզրկումը սկսվեց այն բանից հետո, երբ փակվեցին սահմանները և կորոնավիրուսի համավարակի ֆոնին հայտարարվեցին արտակարգ միջոցառումներ:
Յոթ ամիս առաջ՝ համավարակի բռնկումից առաջ, 2020 թվականի փետրվարի 23-ին, 1 եվրոյի պաշտոնական փոխարժեքը 3,0571 լարի էր, իսկ մեկ ԱՄՆ դոլարը՝ 2,82999 լարի էր: Այս ընթացքում լարիի փոխարժեքն դոլարի նկատմամբ արժեզրկվել է 42 թեթրիով, իսկ եվրոյի նկատմամբ՝ 77 թեթրիով:
Միայն սեպտեմբերին լարին դոլարի նկատմամբ արժեզրկվել է 18, իսկ եվրոյի նկատմամբ՝ 16 թեթրիով:
Լարին կայունացնելու նպատակով Ազգային բանկը 2020 թվականին վաճառել է 420 միլիոն ԱՄՆ դոլար: