Ուղղափառ եկեղեցին սեպտեմբերի 21-ին նշում է Ամենասուրբ Աստվածածնի ծնունդը: Այս կապակցությամբ եկեղեցիներում կմատուցվի հանդիսավոր պատարագ:
Պատարագ կմատուցվի նաև Մախաթ լեռան վրայի եկեղեցում, որտեղ սպասում են Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Երկրորդին:
Սուրբ Աստվածածնի Սուրբ ծնունդը տոն է, որը նվիրված է Հովակիմի և Աննայի ընտանիքում Աստվածածնի ծննդյանը: Ուղղափառության մեջ այս տոնը դասվում է 12 տերունի տոների շարքին (Սուրբ Կույսի ՝Մարիամ Աստվածածնի ծննդյան տոնը):
Եկեղեցու դավանանքի տեսակետից, Ամենասուրբ Աստվածածնի՝ Հիսուս Քրիստոսի Մոր ծնունդը պատահական և սովորական իրադարձություն չէր, քանի որ Նրան կարևոր դեր շնորհվեց մարդկության փրկության Աստվածային ծրագրի իրականացման գործում: Սուրբ Մարիամի ծնունդը մարդկության փրկության շղթայի կարևորագույն օղակներից մեկն է։ Սա ուղղակի սուրբ ծնունդ չէ, սա մարդկային փրկության օղակն է։