Վրաստանում կա 2 085 հանրակրթական դպրոց և 220 մասնավոր դպրոց, որոնցից ուսումնական գործընթացը անմիջականորեն դասարաններում վերսկսել է 1 577 դպրոցներում, և շուրջ 730 հանրային ուսումնական հաստատություն սկսել է ուսումը հեռակա ռեժիմով: Հաղորդել են «Новости-Грузия»-ին՝ երկրի կրթության նախարարության մամուլի ծառայությունում:

Կրթության նախարարությունը նշում է, որ իրենք դպրոցներին ամբողջությամբ տրամադրել են դիմակներ, ախտահանման գորգեր, ախտահանիչ լուծույթներ և ջերմաչափեր:

Դպրոցներին տրամադրվել են նաև առաջին դասարանցիների դասագրքերը և համակարգիչներ, որոնք փուլ առ փուլ հանձնվում են աշակերտներին:

Ինչ վերաբերում է հեռավար ուսուցմանը, ապա ավելի քան 600 հազար աշակերտ և շուրջ 55 հազար ուսուցիչ արդեն ակտիվացրել են հատուկ պրոֆիլներ, և նրանք կարող են օգտվել Microsoft office 365 առցանց պլատֆորմներից, որոնք ներառում են «Microsoft TEAMS»-ը, «OneNote»-ը և այլն:

Վրաստանի պետական հանրակրթական դպրոցների TEAMS ծրագրի կրթական կառավարման տեղեկատվական համակարգի (EMIS) ներկայացուցիչները ստեղծել են վիրտուալ դասասենյակներ և օգնում են մանկավարժներին ներդնել և օգտագործել ուսումնական գործընթացի համար անհրաժեշտ տեխնոլոգիական գործիքները:

Նախարարությունից հայտնում են, որ միջազգային գործընկերները հաջող օրինակ են համարել Վրաստանում համավարակի ընթացքում հեռավար ուսուցման ուղղությամբ իրականացվող ծրագրերը: Մասնավորապես, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (OECD) իր զեկույցում որպես լավագույն օրինակ անվանել է այդ ուղղությամբ Վրաստանի կառավարության ձեռնարկած քայլերը: «Microsoft» կորպորացիայի կրթության փոխնախագահ Էնթոնի Սալսիտոն վիրտուալ կրթության վերափոխման առաջին գագաթնաժողովում բարձր է գնահատել համավարակի ընթացքում հեռավար ուսուցման առումով Վրաստանի գործողությունները:

Վրաստանի բոլոր ուսումնական հաստատություններում, մարտ ամսից, ուսումնական գործընթացը դադարեցվել է կորոնավիրուսի համավարակի պատճառով, դասերն անցկացվում էին հեռակա կարգով: Մինչ ուսումնական տարվա ավարտն աշակերտները այդպես էլ դպրոց չգնացին:

Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, ուսումնական տարվա առաջին օրը, Վրաստանի դպրոցականների և ուսանողների մեծ մասը մնացին տանը՝ համաճարակաբանական իրավիճակի վատթարացման պատճառով ուսումնասիրությունները հեռակա կարգով կանցկացվեն մինչև հոկտեմբերի 1-ը ութ քաղաքներում՝ Թբիլիսիում, Բաթումիում, Քոբուլեթիում, Քութաիսիում, Փոթիում, Ռուսթավիում, Զուգդիդիում, Գորիում, ինչպես նաև Կախեթիում, Գուրիայում և Շիդա Քարթլիի գյուղերում: Փոքր քաղաքներում և գյուղերում այսօրվանից դասեր անցկացվում են դասասենյակներում:

Մասնավոր դպրոցների մեծամասնության ներկայացուցիչները նույնպես դժգոհություն հայտնեցին հեռավար ուսմանն անցնելու կապակցությամբ, որոնք ուսումնական գործընթացը սկսել էին դեռ սեպտեմբերի 1-ից, սակայն համաճարակաբանական իրավիճակի վատթարացման պատճառով իշխանությունները պարտավորեցնրել են նրանց դադարեցնել աշխատանքը: