ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) նախատեսում է դիտորդական առաքելություն իրականացնել Վրաստանի խորհրդարանական ընտրություններին՝ 28 երկարաժամկետ և 350 կարճաժամկետ դիտորդների միջոցով, բայց չի բացառում առաքելության վերակազմակերպումը կորոնավիրուսի համավարակի պատճառով:

ԺՀՄԻԳ առաքելության այս քանակական կազմը էապես չի տարբերվում նախորդ տարիների պրակտիկայից:

«Ընտրություններին դիտարկելու մեր մեթոդի մեջ փոփոխություններ չկան: Այնուամենայնիվ, կորոնավիրուսային համավարակի և ճանապարհորդության սահմանափակումների պատճառով առաջացած համաճարակաբանական իրավիճակի պատճառով հետագայում գուցե անհրաժեշտ լինի փոփոխել դիտորդական առաքելության մոնիթորինգը», – «Netgazeti»-ին հայտնել են ԺՀՄԻԳ գրասենյակից:

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը ընտրությունների դիտարկման միջազգային ամենահարգված կազմակերպություններից մեկն է:

Ընտրությունների միջազգային դիտորդական առաքելությունը քվեարկության երկրորդ օրը մամուլի ասուլիսով հանդես կգա և կներկայացնի ընտրական գործընթացի նախնական գնահատումը:

Գրանցման համար միջազգային դիտորդական կազմակերպությունները մինչև հոկտեմբերի 24-ը պետք է դիմեն Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովին:

Ըստ ԿԸՀ կայքի՝ ներկայում գրանցված են ընդամենը երկու միջազգային դիտորդական կազմակերպություններ.

. Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանությունը Վրաստանում
. Մարդու իրավունքների միջազգային միություն (ISHR)