Սեպտեմբերի 10-ին, Ախալքալաքում տեղի ունեցավ անվճար թրեյնինգ կարտոֆիլ աճեցնող ֆերմերների համար: Թրեյնինգի թեմաներն էին` հողի մշակումը, վնասատուներից և մոլախոտերից բույսերի պաշտպանում, բույսերի սնուցման կառավարում, բերքահավաք` պահպանման կանոններն ու տեխնոլոգիաները:
Թրեյնինգը տեղի է ունեցել Ջոնի Ամիրբեկյանի ցուցադրական դաշտում, որտեղ ցանվել է 11 տարբեր սորտերի կարտոֆիլ: Այն կազմակերպվել էր Վրաստանում գյուղատնտեսության և գյուղի զարգացման եվրոպական բարեկամության ծրագրի (ENPARD) և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) մասնակցությամբ և աջակցությամբ:
«Կարտոֆիլը հաջողությամբ աճեցնելու համար մեզ հարկավոր է 3 բաղադրիչ. արհեստավարժ ֆերմեր, ով ցանկանում է լավագույնը լինել իր մասնագիտության մեջ, բերրի և առողջ հող, և վերջապես՝ դիմացկուն կարտոֆիլի սերմացու:
Բերքատու հող ստանալու համար անհրաժեշտ է կարտոֆիլ տնկելուց առաջ 4 տարի առաջ մշակել հողը, որի արդյունքում հողը կվերականգնվի նեմատոդներից և այլ հիվանդություններից, իսկ լավ ռոտացիան կկատարի բնական պարարտանյութի դեր: Այս նպատակների համար հարմար են յոնջան/առվույտը, որը կարելի է աճեցնել 3 տարի ժամկետով, և միամյա ուտելի ճակնդեղը (Beta vulgaris subsp. Vulgaris var Crassa):
Մենք ունենք չափանիշներին համապատասխան սերմեր: Մենք նախընտրում ենք աշխատել հոլանդական սերմերով, չնայած Ֆրանսիան նույնպես արտադրում է լավ որակի սերմեր: Կլիմայի և հողի տեսակի շնորհիվ Նիդերլանդները սերմացու կարտոֆիլ աճեցնելու լավագույն երկիրն է: Մենք ավելի քան մեկ դար մշակել ենք սերմացու կարտոֆիլ և բարելավում ենք դրանց մշակման մեթոդաբանությունն ու որակը:
Ինչպես բոլորդ գիտեք, կարտոֆիլը ենթակա է հիվանդությունների: Բազմաթիվ հիվանդություններ կարտոֆիլին կարող են փոխանցվել պալարներից, և հաճախ, նման դեպքերում, պալարը մեզ կտա հիվանդ բույս: Վերոնշյալը պարբերաբար կարող է ի հայտ գալ սերմացու կարտոֆիլի դեպքում նույնպես: Հիվանդության հայտնաբերման արագությունը կախված է սերմերի դասից:
ԵՄ-ն մշակել է սերմերի դասակարգման նվազագույն չափանիշը: Վերահսկողության գործընթացը բաղկացած է 4 փուլից:
Այն սկսվում է հողի վերահսկողությունից, ապա ավարտվում վիրուսների լաբորատոր փորձարկումներով: Վերջին քայլը դասակարգումն է ու խմբաքանակի առաքումից առաջ սերտիֆիկացումը:
Գուցե ցանկանում եք օգտագործել Ձեր սեփական սերմացու կարտոֆիլը, որը ձեր բերքի միջի մանր կարտոֆիլն է, բայց դա օպտիմալ միջոց չէ: Մենք հասկանում ենք, որ դուք դա անում եք ցածր գնի պատճառով, ի վերջո, օգտագործելով դեգեներացված սերմերը, դուք միայն ավելի վատ արդյունքներ կստանաք:
«Մոստագրո» մեր պորտֆոլիոյում կան մի քանի սորտեր: Մեզ դուր է գալիս ստանալ ֆիտոֆտորային դիմակայուն սորտեր և հնարավորության դեպքում` պալիդակայուն սորտերի հետ միասին: Մեզ պետք են վաղահաս պալարներով սորտեր, և մեզ պետք է հարթ կլեպ՝ երկար, օվալաձև, մեծ պալարներով»: