Հայաստանում սեպտեմբերի 10-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 45 326-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 174-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Ապաքինվել է ևս 210 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 41 233 է, փաստացի բուժվողներինը՝ 2 908 է։

Մահվան 1 դեպք է գրանցվել` կորոնավիրուսից, այլ պատճառով մահվան դեպքեր չեն գրանցվել: Ընդհանուր առմամբ կորոնավիրուսից մահվան 906 դեպք կա, այլ պատճառով՝ 279։

Մեկ օրում թեստավորվել է 3 250 մարդ։ Ընդհանուր առմամբ, 227 809 թեստ է արվել։