Հայաստանում սեպտեմբերի 6-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 44 783-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 134-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Գրանցվել է մահվան ևս 2 դեպք։ Ընդհանուր առմամբ կորոնավիրուսից մահվան 897 դեպք կա, այլ պատճառով՝ 275։
Ապաքինվել է ևս 266 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 40 089 է, փաստացի բուժվողներինը՝ 3522 է։
Մեկ օրում թեստավորվել է 2329 մարդ։ Ընդհանուր առմամբ, արվելէ 218 139 թեստ։