Հունվարի 18-ին Ախալցիխեի շրջանային դատարանում կայացավ դատական նիստ հունվարի 13-ին Նինոծմինդայում կայացած սպանության գործով: 5 կասկածյալների խափանման միջոցը` ձերբակալությունն է, ձերբակալվածներից մեկը `Դարիկո Շ.-ն ազատ էր արձակվել դատարանի դահլիճից 5000 լարի գրավի դիմաց, գրում է sknews.ge-ն:
Նիստի դատավոր Նաթիա Մերաբիշվիլին մասամբ բավարարեց դատախազ Վասիլի Օսիձեի հայտը: Ըստ Նաթիա Մերաբիշվիլիի Դարիկո Շ.-ն նա ձերբակալվել է ոչ օրինական կերպով, ուստի խափանման միջոցը նրա համար դարձավ 5,000 լարի գրավը և մեղադրյալը ազատ է արձակվել դատարանի դահլիճից: Դարիկո Շ.-ն մեղադրվում է հանցագործությունը թաքցնելու մեջ: Դարիկո Շ.-ն Փոթի քաղաքից է, բայց ապրում է մեղադրվողներից մեկի` Կոբա Ս.-ի հետ, նա սոցիալապես անապահով է, ըստ փաստաբանի` Նուգզար Թխեբուչավայի: Դարիկո Շ.-ն մասամբ ընդունել է իր մեղքը:
Մնացած 5 կասկածյալներին, որպես խափանման միջոց է ընտրվել` ձերբակալությունը: Բանտարկյալների թվում է ոչ կառավարական կազմակերպություն «Միաբանություն հանուն արդարության» նախագահը` Քեթևան Խմալաձեն:
Ըստ sknews.ge, Քեթևան Խմալաձեի փաստաբանը պահանջում է գրավ 20 000 լարիի տեսքով, սակայն չգիտի, թե արդյոք կբողոքարկի դատարանի որոշումը:
Հիշեցնենք, որ Վրաստանի ՆԳՆ-ը համաձայն, ոստիկանության Սամցխե-Ջավախքի, Իմերեթիի ու Ռաճա-Լեչխումիի դեպարտամենտները օպերատիվ-որոնողական գործողությունների ընթացքում ձերբակալել են 6 անձնավորության. նախկինում դատված Թեմուր Բ. 1971 թ. ծնված, նախկինում երեք անգամ դատված Նոդար Ա. 1974 թ. ծնված, նախկինում դատված Կոբա Շ. 1971 թ. ծնված, Իվանե Գ. 1980 թ. ծնված, Քեթևան Խ. 1978 թ. ծնված ու Դարիկո Շ. 1985 թ. ծնված:
Հետաքննության արդյունքում պարզվել է, որ 2016 թվականի հունվարի 10-ին Կոբա Շ.-ն հանցագործության նախապատրաստման ու պլանավորման համար Նոդար Ա.-ի ու քաղաքացի Իվանե Գ.-ի հետ հանդիպել են Քեթևան Խ.-ի բնակարանում, որտեղ էլ պլանավորել են փողերի թալանումը ու զինված հարձակումը: 2016 թվականի հունվարի 13-ին մեղադրյալները մոտեցել են Բագրատ Ս.-ի տանը, խաբեությամբ և ուժի գործադրմամբ մտել են տուն, ուժի գործադրմամբ ու սպառնալիքով թալանողները պահանջել են փող ու թանկարժեք զարդեղեն Էմմա Ս.-ից ու Սոնիկ Ս.-ից: Դիմադրության արդյունքում մեղադրյալ Թեմուր Բ. դաժան ծեծել ու դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել Սոնիկ Ս.-ի կոկորդի մասում: Նինոծմինդայի բնակիչ 1936 թ. ծնված Սոնիկ Ս. տեղում մահացել է ստացված վնասվածքներից, այդ ժամանակ մեղադրյալները փախել են դեպքի վայրից: Նրանց շորերը, հանցագործության գործիքները, այդ թվում դանակը, որով իրականացվել է Սոնիկ Ս.-ի սպանությունը, հանցագործությունը թաքցնելու նպատակով նետել էին:
Այս գործի վերաբերյալ ընթանում է հետաքննություն հետևյալ հոդվածներով. կողոպույտ, կանխամտածված սպանություն ու հանցագործության թաքցնում: (Վրաստանի Քրեական օրենսգրքի 179 կետ 2, ‘’Բ,, մաս. 108-րդ և 376 հոդվածներ):