Jnews-ը իր ընթերցողին է ներկայացնում հայկական ճաշատեսակներից թաթարբորակին և դրա պատրաստման եղանակը:
Հայկական ուտեստներից թաթարբորակին, որը Ջավախքում հայտնի է նաև թըթըրբիրակի, թըթըր, լըպսըտ, մանթի և այլ անվանումներով, ամենասիրված և կշտացնող ճաշատեսակներից է:
Պատրաստման եղանակը.
Ալյուրով, հավկիթով, աղով և ջրով խմոր ենք հունցում: Խմորը պետք է թույլ չլինի: Ստացված խմորը բաժանում ենք հավասար գնդերի, այնուհետև գրտնակով բացում ենք բարակ շերտերի, որից հետո կտրատում ենք փոքր քառակուսիների: Ալյուրոտ ձեռքերով խմորները լցնում ենք նախօրորք ալյուր ցանված սկուտեղի վրա: Կաթսայի մեջ ջուրը եռացնելուց հետո, մի գդալ աղ ենք ավելացնում ջրին և արդեն քառակուսի կտրատված խմորիկները եփում ենք աղաջրում: Եփելուց հետո խմորները քամում ենք: Այնուհետև ափսեի մեջ ենք լցնում թաթարբորակին, վրան ավելացնում սոխառած և մատուցում մածունի հետ: Թաթարբորակին մատուցվում է նաև առանց սոխառածի՝ յուղով, սխտորով և մածունով:
Վաղվանից մեկնարկվող ուսումնական պրոցեսը Ախալքալաքի շրջանի դպրոցներում նույնպես կանցկացվի խառը ձևով։ Կայացվել է որոշում, որ քաղաքի դպրոցներում դասապրոցեսը պետք է սկսվի հեռակա կարգով՝ մինչև փետրվարի…
Ախալքալաքում գրեթե ամենուր կարող ենք հանդիպել երիտասարդների, որոնք հավաքված խոսում են քաղաքական գործիչներից ու քաղաքականությունից, սակայն նրանցից եզակիներն են որոշում զբաղվել քաղաքականությամբ և ճանապարհ անցնել…
Հունվարի 10-ին, Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակում, Արցախյան երկրորդ պատերազմի սկզբից առ այսօր գործող «Ջավախք» հիմնադրամը ներկայացրել է, թե ուր են ուղղվել և ուղղվելու Ջավախքի…
«Ջավախք» հիմնադրամն այցելել է Լեռնային Ղարաբաղում կռված և վիրավորված Նինոծմինդայի բնակչին՝ 34-ամյա Գեւորգ Ավագյան: Գեւորգի համար օգնությունն ուղարկել են Սանկտ Պետերբուրգում բնակվող ջավախահայերը:
Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, ուսուցիչների մասնագիտական զարգացման կենտրոնի հետ համատեղ շուրջ 6 տարի է իրականացնում է ուսուցիչների մասնագիտական հմտությունների զարգացման ծրագրեր։ Այդ…
Jnews-ը շնորհավորում է իր բոլոր ընթերցողներին, բաժանորդներին ու համայն հայությանը` Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների առիթով: Մաղթում ենք բոլորիդ քաջառողջություն, երջանկություն, ընտանեկան ջերմություն և խաղաղություն:
Պատերազմը Լեռնային Ղարաբաղում սկսվեց այն ժամանակ, երբ Վրաստանում նախընտրական քարոզարշավը նոր-նոր էր սկսել ակտիվ փուլ մտնել: Ջավախքի բնակիչները դիտում էին լուրեր միայն պատերազմի մասին՝ չհետաքրքրվելով…
This project is funded by the U.S. Embassy Tbilisi. The contents of this publication are those of the Author(s) and do not necessarily represent the views of the Department of State.
National Endowment for Democracy supporting freedom around the world.