Ռոնդելի հիմնադրամի կողմից «Ազգային փոքրամասնությունների մասնակցությունը քաղաքական գործընթացներին. Ներգրավում ավելի լավ ապագայի համար» ծրագրի շրջանակներում, Ջավախքից 6 երիտասարդ ստաժավորում կանցնի Վրաստանի տարբեր քաղաքական կուսակցություններում:
Վրաստանի ռազմավարական հետազոտությունների հիմնադրամի GFSIS (Ռոնդելիի հիմնադրամ) կողմից իրականացվող «Ազգային փոքրամասնությունների մասնակցությունը քաղաքական գործընթացներին. Ներգրավում ավելի լավ ապագայի համար» ծրագրի շրջանակներում, այս տարվա օգոստոսին մայրաքաղաքում և մարզերում բնակվող ազգային փոքրամասնությունների երիտասարդ ներկայացուցիչներն ընտրվել են՝ մասնակցելու տարբեր քաղաքական կուսակցությունների երիտասարդական կազմակերպություններում և տարածաշրջանային մասնաճյուղերում եռամսյա ստաժավորման ծրագրին:
Ծրագրով ստաժավորման համար ներկայացվել է 70 հայտադիմում: Վեց քաղաքական կուսակցություններում ստաժավորման համար ընտրվել են Սամցխե-Ջավախքից, Քվեմո Քարթլիից, Կախեթիից և Թբիլիսիից 13 երիտասարդներ: 13 մասնակիցներից 6-ը Ջավախքից են, 2-ը՝ Նինոծմինդայի, իսկ 4-ը՝ Ախալքալաքի մունիցիպալիտետներից:
Ստաժավորումը հնարավորություն կտա երիտասարդներին ծանոթանալ ներկուսակցական գործունեությանը և հետաքրքրություն ցուցաբերել մասնակցելու քաղաքականությանը, ինչը իր հերթին կօգնի հաստատել լավ կառավարման սկզբունքներ:
Այս նախագիծն իրականացնում է Ռազմավարական և միջազգային հետազոտությունների վրացական հիմնադրամի (Ռոնդելի հիմնադրամ)` ԵԱՀԿ-ի ազգային փոքրամասնությունների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի աջակցությամբ և ակտիվ մասնակցությամբ: Ծրագրի նպատակն է բարելավել ազգային փոքրամասնությունների մասնակցությունը Վրաստանի հասարակական-քաղաքական գործընթացներին, խթանել ազգային փոքրամասնությունների ներկայացուցչությունը քաղաքական կուսակցություններում, ինչպես նաև նպաստել Վրաստանում ազգամիջյան ինտեգրման գործընթացներին` զարգացնելով ժողովրդավարական կառավարման սկզբունքները տարածաշրջանում ժողովրդավարական կառավարման սկզբունքները` խիտ բնակեցված ազգային փոքրամասնությունների կողմից: