Բորժոմիում տեղի ունեցած վթարի արդյունքում մահացել է անչափահաս։ Մեքենայում եղել է հինգ մարդ՝ նույն ընտանիքի անդամներ, չորս տուժածներին տեղափոխել են հիվանդանոց:

Բորժոմիում ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում մահացել է անչափահաս։

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Զանավի-Կորթանեթի ճանապարհին, Բորժոմիից Թբիլիսի ուղևորվող ավտոմեքենան ընկել է ձորը: Մեքենայում հինգ մարդ է եղել: Ըստ նախնական տեղեկությունների՝ նրանք բոլորը նույն ընտանիքի անդամներ են: Չորս տուժածներին տեղափոխել են հիվանդանոց:

Ըստ ՆԳՆ-ի, քրեական գործը հարուցվել է Վրաստանի Քրեական օրենսգրքի՝ «Ճանապարհային երթևեկության անվտանգության կամ տրանսպորտի շահագործման կանոնների խախտում, որի արդյունքում առողջությանը հասցվել է ոչ այդքան լուրջ կամ լուրջ կամ էլ զգալի վնաս:

2020 թ.-ի առաջին կիսամյակին Վրաստանում տեղի է ունեցել ծանր հետևանքներով 2270 վթարներ, որոնց արդյունքում մահացել է 203 մարդ, այդ թվում տասը երեխա: Վեց ամիսների ընթացքում դժբախտ պատահարներից տուժել է 2 982 մարդ, այդ թվում՝ 245 երեխա: