Այսօր ավարտվել է Բավրա-Կարտիկամ ճանապարհի ասֆալտապատումը: Այս տարի ասֆալտապատվել է տվյալ ճանապարհի 535 մետրանոց հատվածը:
Այս տարի Բավրա-Կարտիկամ ճանապարհի անցած տարվանից մնացած հատվածն ասֆալտապատելու համար մունիցիպալիտետը հատկացրել է 434 630 լարի: Այս տարի 535 մետր երկարությամբ ճանապարհահատվածի ասֆալտապատման տենդերը շահել էր «Արալի» ընկերությունը՝ 400 000 լարիի չափով: Ճանապարհի հիմնական մասը վերանորոգվել էր 2019 թվականին:
Ըստ նախագծի պետք է ասֆալտապատվեր 2535 մետր ճանապարհ, սակայն 2019 թվականին ասֆալտապատվել է միայն 2000 մետրը՝ Բավրա գյուղից մինչև Կարտիկամ: Իսկ մնացած 535 մ-ը` գյուղի սկզբնամասից մինչև ծիսակատարությունների տունն ընկած հատվածի ասֆալտապատումն ավարտվել է այս տարի:
Ախալքալաքի մունիցիպալիտետը 2000 մ ճանապարհի ասֆալտապատման համար հատկացրել էր 1 048 150 լարի, բայց «Արալի» ընկերությունն աշխատանքներն իրականացրել է 1 006 224 լարիի չափով:
Բրատիսլավ Իգիթխանյան