Սեպտեմբերի 7-ից 18-ը «Noble Partner» 2020 բազմազգ զորավարժությունները կանցկացվեն ռազմական աերոդրոմում և Թբիլիսիի մերձակայքում գտնվող Վազիանիի ուսումնամարզական, ինչպես նաև Նորիոյի ուսումնական հրաձգարանում:
Զորավարժություններն ուղղված են Վրաստանի, ԱՄՆ-ի և գործընկեր երկրների զինված ուժերի պատրաստակամության և փոխգործունակության բարձրացմանը և Սևծովյան կայուն և անվտանգ տարածաշրջանի պահպանման խթանմանը:
Ընդհանուր առմամբ, այս տարի զորավարժությանը կներգրավվեն ավելի քան 2700 զինծառայողներ՝ Վրաստանից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Լեհաստանից և Ֆրանսիայից: Վրաստանի Պաշտպանության ուժերի զրահատեխնիկայի և հրետանային համակարգերի հետ միասին ներգրավվելու են ամերիկյան ավիացիան և զրահատեխնիկան: Համատեղ բազմազգ զորավարժությունները կներառեն հրամանատարական, շտաբային և դաշտային ռազմափորձեր:
«Զորավարժություններն իրականացվում են ԱՄՆ-ի աջակցությամբ, ինչի համար ես ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր ռազմավարական գործընկերներին: Դրանց կմասնակցեն ՆԱՏՕ-ի անդամ երկրները: Զորավարժությունների պլանավորման և նախապատրաստման ընթացքում ամբողջությամբ հաշվի են առնվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության և վրացի համաճարակաբանների հաձնարարականները և կանոնակարգերը: Հետևաբար, դրանք կանցկացվեն բացարձակապես անվտանգ պայմաններում», – հայտարարել է Վրացական պաշտպանական ուժերի փոխհրամանատար Իրակլի Ճիճինաձեն: