Հայաստանում օգոստոսի 22-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 42 616-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 139-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 9 դեպք է գրանցվել. 8-ը՝ կորոնավիրուսից, 1-ը՝ այլ պատճառով, երբ հիվանդի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ՝ կորոնավիրուսից մահվան 850 դեպք կա, այլ պատճառով՝ 254։

Ապաքինվել է ևս 214 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 35 907 է։ Փաստացի բուժվողների թիվը 5605 է։

Մեկ օրում թեստավորվել է 1494 մարդ։

Ընդհանուր առմամբ, 193 693 թեստ է արվել։