Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալասարանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ համալսարանը նախաձեռնել է Վրաստանի քաղաքացի ուսանողներին տեղափոխել Հայաստան։
Նրանց տարածած տեղեկության համաձայն, այն ուսանողները ովքեր Վրաստանի քաղաքացի են և այժմ գտնվում են Վրաստանում, պետք է շտապ informdeanoffice@yahoo.com էլեկտրոնային հասցեին ուղարկեն իրենց տվյալները, որպեսզի համալսարանն աջակցի ցամաքային ճանապարհով Հայաստան վերադառնալուն։
Անհրաժեշտ տվյալներն են՝
1. Անուն, Ազգանուն
2. Անձնագրի պատճեն
3. Անձնական էլեկտրոնային հասցեն
4. Վրաստանում հեռախոսահամար
5. Ֆակուլտետ, կուրս, խումբ