Միջազգային հանրապետական ինստիտուտը (IRI) հրապարակել է սոցիոլոգիական նոր հետազոտության արդյունքները, որի շրջանակներում հարցվել է Վրաստանի 18 տարեկանից բարձր 1500 բնակիչ: Հետազոտության սխալմունքը կազմում է 2,5 տոկոս:

Հարցին՝ «ո՞ւմ օգտին կքվեարկեիք խորհրդարանական ընտրություններում, եթե դրանք անցկացվեին կիրակի օրը»՝ հարցվածները պատասխանել են.

«Վրացական երազանք»՝ 33%
«Միասնական ազգային շարժում»՝ 16%
«Եվրոպական Վրաստան»՝ 5%
«Նոր Վրաստանի համար» (Գիորգի Վաշաձե)՝ 3%
«Հայրենասերների դաշինք»` 3%
«Լեյբորիստական կուսակցություն»՝ 2%
«Քաղաքացիական շարժում» (Ալեկո Էլիսաշվիլի)՝ 2%
«Լելո – Վրաստանի համար»՝ 2%
«Գիրչի»՝ 2%
«Ժողովրդավարական շարժում – ՄիասնականՎրաստան» (Նինո Բուրջանաձե)՝ 1%
«Հաղթանակած Վրաստան» (Իրակլի Օքրուաշվիլի)՝ 1%
Այլ կուսակցություններ`1%
Կուսակցություններից ոչ մեկը՝ 1%
Չգիտեմ` 17%
Պատասխանելուց հրաժարվել է 11%-ը: