Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն թույլ է տվել, որ ուսումնական տարվա մեկնարկը հնարավոր է հետաձգվի, եթե երկրում համաճարակաբանական իրավիճակը վատթարանա:

Ըստ նախարարի, կոնկրետ որոշումների ընդունումը կախված կլինի բնակչության «պահվածքից»: Տիկարաձեն կարծում է, որ վերջերս քաղաքացիները գնալով անտեսում են անվտանգության միջոցառումները՝ հրաժարվելով բժշկական դիմակներ կրելուց և սոցիալական հեռավորությունը պահպանելուց:

«Եթե մեր պահվածքը նույնը լինի, ինչպիսին այսօր է, անխոս, դա մեզ կբերի որոշման, հնարավոր է վտանգ առաջանա սեպտեմբերից դպրոցը սկսելու առումով: Հաշվի առնելով դա՝ շատ կարևոր է լիարժեք մոբիլիզացնել մեր քաղաքացիներին, որպեսզի մեր երեխաները կարողանան կրթություն ստանալ ապահով դպրոցներում», – հայտարարել է Տիկարաձեն կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում:

Կորոնավիրուսի համավարակի պատճառով, մարտի 2-ից, կրթական գործընթացը դադարեցվել է Վրաստանի բոլոր ուսումնական հաստատություններում: Ուսումնասիրությունների վերսկսման ամսաթիվը հետաձգվել է երեք անգամ: Վերջնական հաշվով, դպրոցականներն ու ուսանողները անցել էին հեռավար ուսուցման:

Օգոստոսի սկզբին Վրաստանի կրթության նախարարությունը հայտարարեց, որ ուսումնական տարին Վրաստանի դպրոցներում և բարձրագույն ուսումնական հաստատություններում կսկսվի սեպտեմբերի 15-ին՝ դասասենյակներում և լսարաններում: Միևնույն ժամանակ, վարչությունը խոստացավ սահմանել բոլոր ուսումնական հաստատությունների համար կարգուկանոնը: