Օգոստոսի 12-ի տվյալներով Վրաստանում կորոնավիրուսով վարակի 14 նոր դեպք է գրանցվել, ընդհանուր դեպքերի քանակը երկրում հասել է 1 258-ի: Այս մասին տեղեկացնում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:
Վրաստանում այսօր կորոնավիրուսից բուժվել է ևս 4 պացիենտ և ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 1058 մարդ: Վարակից երկրում մահացել է 17 մարդ:
Արտերկրից կորոնավիրուսով վարակված 41 քաղաքացի տեղափոխվել է Վրաստան բուժվելու նպատակով:
Այս պահի դրությամբ կարանտինային գոտում է գտնվում 7718 քաղաքացի, իսկ հատուկ ստացիոնար հսկողության տակ՝ 245: