Այսօր, օգոստոսի 10-ին, ժամը 17:30-ին Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության քահանաները աթողել են Ախալքալաքի բնակիչների հոգեկան խաղաղության համար:
«Մենք աղոթում ենք ողջ քաղաքի բնակիչների հոգեկան խաղաղության համար: Վերջին օրերին մեր քաղաքում տեղի ունեցան բազմաթիվ իրադարձություններ, որոնք մեծ ցավ պատճառեցին մեզ: Նրանք, հաղթվելով չարից, ընկնում են նրա որոգայթների մեջ, ինչին մենք ականատես եղանք: Մենք, այսօր աղոթք բարձրացրինք առ Աստված և խնդրեցինք մեր քաղաքի բնակչության համար խաղաղություն և հոգու հանգստություն, ինչը մեզանից յուրաքանչյուրին պետք է»,- ասաց Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Նարեկ քահանա Տիգրանյանը:
Ներկա էին Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի նախագահը, փոխքաղաքապետը, Սակրեբուլոյի և քաղաքապետարանի պատգամավորներ և աշխատակիցներ, ինչպես նաև շարքային քաղաքացիներ: