Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 25 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:
Այսպիսով Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1250 դեպք:
Ապաքինվել է ևս 10 պացիենտ և ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է 1010:
Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:
Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 17 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում է մնում 7068 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 242-ը: