Հայաստանում օգոստոսի 8-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 40 185-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 200-ով: Այդ մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Մահվան ևս 8 դեպք է գրանցվել: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 785 դեպք կա, այլ պատճառով՝ 228։

Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 68 (կին), 64 (կին), 90 (տղամարդ), 78 (տղամարդ), 82 (կին), 62 (տղամարդ), 73 (կին) և 51 (կին) տարեկան։ Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Ապաքինվել է ևս 387 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 32 395-ն է։ Փաստացի բուժվողների թիվը 6777 է։

Մեկ օրում թեստավորվել է 1 444 մարդ։

Ընդհանուր առմամբ, 174 438 թեստ է արվել։