Անցյալ տարի Ախալքալաքի շրջանի Արագվա գյուղում սկսված կամրջի շինարարությունը կշարունակվի և կավարտվի այս տարի:
Արագվայում «Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում կշարունակվի անցյալ տարի մեկնարկած կամրջի շինարարությունը, և գյուղի համար նոր մարզագույք ձեռք կբերվի:
Այս տարի, ինչպես 2019 թ.-ին «Օգնություն գյուղին» ծրագրով Արագվա գյուղը ստացել է 16 000 լարի:
Ըստ Արագվա գյուղում քաղաքապետի ներկայացուցիչ Ղազարոս Հունանյանի, ինչպես անցյալ, այնպես էլ այս տարի գյուղի գումարները կծախսվեն կամրջի շինարարության և մարզագույք գնելու համար:
Անցած տարի կամրջի շինարարությունը չի ավարտվել համապատասխան միջոցների բացակայության պատճառով:
«Այս տարի մենք կկառուցենք կամրջի ճաղավանդակները, որը չկարողացանք անել անցած տարի գումարի բացակայության պատճառով, դրա համար մեզ պետք է մոտ 6 հազար լարի, իսկ մնացած գումարով գյուղի համար մարզագույք կգնենք», – ասում է Ղազարոս Հունանյանը:
Նա հավաստիացնում է, որ նախագիծը պատրաստ է, և շուտով կհայտարարվի տենդեր:
Բրատիսլավ Իգիթխանյան