Օգոստոսի 2-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակի 209 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 39 050-ի, հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Գրանցված է մահվան 5 դեպք: Ընդհանուր առմամբ, գրանցվել է կորոնավիրուսից մահվան 754 դեպք, այլ պատճառով մահացած պացիենտների թիվը 228 է։
Մեկ օրում վիրուսից բուժվել է ևս 193 պացիենտ, ընդհանուր առմամբ` 29 750, փաստացի բուժվում է 8 318 պացիենտ։
Ընդհանուր առմամբ, կատարվել է 166 701 թեստավորում: